Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 15.07.2026թ. թիվ 852-Ա որոշումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Դպրաբակ բնակավայրի 1-ին փող. 105/1 հասցեում գտնվող 0․04105 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 28.2 քմ ներքին և 38.64 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը, 34․03 քմ ներքին և 37․35 քմ արտաքին մակերեսով ծածկը, 95․43 քմ ներքին և 111․52 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը, 44․8 քմ ներքին և 49․28 քմ արտաքին մակերեսով ծածկը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Վրեժ Վարդանյանին:
- Քաղաքացի Վրեժ Վարդանյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի արժեք վճարել 89500 /ութսունինը հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, իսկ շինությունների համար համայնքի վարչական բյուջե` 900185061232 հաշվեհամարին վճարել 298900 /երկու հարյուր իննսունութ հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|