|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 հուլիսի 2024 թվականի N 805-Ա |
«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ՀՈՂԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ՝ ՈՒՂՂՎԱԾ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՈՒՏՆԵՐԻ» ՄԱԶԾ-ԳԷՀ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 51-րդ հոդվածով՝ հիմք ընդունելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակների կողմից ՄԱԶԾ-ի հսկողության ներքո համատեղ իրականացվող և գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» դրամաշնորհային ծրագրում Ճամբարակ համայնքի ընդգրկվածությունը՝
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» դրամաշնորհային ծրագրի մասնակցելու նպատակով ստեղծել ինտեգրված տարածքային և հողօգտագործման պլանավորման հանձնաժողով՝ հետևյալ կազմով՝
ՏԻՄ-ի ներկայացուցիչներ՝ Ռոբերտ Օհանյան, Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, Կարեն Մխիթարյան, Ճամբարակի համայնքապետարանի քաղաքաշինության և գյուղատնտեսության բաժնի պետ, Միշա Առաքելյան, Դրախտիկ բնակավայրի վարչական ղեկավար, Ժիրայր Դանիելյան, Գետիկ բնակավայրի վարչական ղեկավարի օգնական: Ֆերմերային ասոցիացիաներ՝ Շաքար Դանիելյան, Անդրանիկ Մնացականյան, Բաբկեն Ղանադյան: Ջրօգտագործողների միություններ՝ Գուրգեն Բալյան, Ճամբարակ համայնքի գյուղ սպասարկման ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ, Տեղական ՀԿ-ներ՝ Աղավնի Դանիելյան, Դիակոնիա ԲՀԿ-ի ներկայացուցիչ: Կանանց խմբերի ներկայացուցիչներ՝ Արմինե Կիրակոսյան, Հայկական կարմիր խաչի ընկերության Ճամբարակի համակարգող, Նորա Թարխանյան, Դրախտիկ բանակավայրի կանանց խմբի ներկայացուցիչ:
- Սույն որոշման 1-ին կետով ստեղծված հանձնաժողովին՝ համագործակցել դրամաշնորհային ծրագրի իրականացնողների հետ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.81 Մբ)
Որոշում կնքված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|