Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման և հիմք ընդունելով կառուցապատողի կողմից տրված 29․04.2026թ. ՃՀԱ/89/12142-26 դիմում-հայտը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ`
- Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրի 1-ին փողոց 13/2 հողամաս հասցեում բուժական ամբուլատորիայի կառուցուման աշխատանքների կատարման նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին տրամադրել նախագծման թույլտվություն:
- Կազմված նախագծային փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
- Ուժը կորցրած ճանաչել Ճամբարակ համայնքի ղեկավարի 16 մարտի 2026 թվականի 277-Ա որոշումը։
|