Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 29.12.2005 թվականի թիվ 2408-Ն որոշման հավելված 1-ի սահմանված կարգի 19-ից 22 կետերով և հիմք ընդունելով կառուցապատող կառուցապատողի կողմից 13.08․2025թ. տրված ՇԹԴ/102/16037-25 դիմում-հայտը.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Բավարարել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրված դիմում-հայտը և երկարաձգել Հ38,/Հ-30/ (Թթուջուր) – /Հ-36/ (Նավուր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 15+100 հատվածի հիմնանորոգման նպատակով , Ճամբարակ համայնքի կողմից 12․05․2025 թվականին տրված 06-Շ շինարարության թույլտվության ժամկետը։
- Շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ կառուցապատողը պարտավոր է դիմել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ որոշման հրապարակման հաջորդ օրվանից:
|