Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով և հաշվի առնելով, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անհամապատասխանություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել և հաստատել քաղաքացի Սամվել Մազմանովի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող Շորժա համայնքի/ներկայումս Ճամբարակ համայնք Շորժա բնակավայր/15-րդ փողոց, 59-1 հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքի հատկացված հողամասի սահմանները, տեղադիրքը, երկրաչափական և գծային չափերը, ինչպես նաև հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները․
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Էլեկտրոնային քարտեզում կատարել հողամասի սահմանների ուղղում և հաստատել Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 15-րդ փողոց, 59-1 հասցեում 05-074-0216-0018 կադաստրային ծածկագրով գտնվող քաղաքացի Սամվել Սիմոնյանին սեփականության/վկ.26112012-05-0213/իրավունքով պատկանող 0.1հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի գծային չափերն ու երկրաչափական պատկերը:
- Համապատասխանեցնել վերոնշյալ գույքը ՀՀ Գեղարքունիքի մարզի միկրոռեգիոնալ համակցված տարածական պլանավորման նախագծի:
- Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ Սամվել Սիմոնյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|