Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 հուլիսի 2024 թ.

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ՀՈՂԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ՝ ՈՒՂՂՎԱԾ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՈՒՏՆԵՐԻ» ՄԱԶԾ-ԳԷՀ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 51-րդ հոդվածով՝ հիմք ընդունելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակների կողմից ՄԱԶԾ-ի հսկողության ներքո համատեղ իրականացվող և գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» դրամաշնորհային ծրագրում Ճամբարակ համայնքի ընդգրկվածությունը՝

Ո Ր Ո Շ Ու Մ  Ե Մ՝

  1. «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» դրամաշնորհային ծրագրի մասնակցելու նպատակով ստեղծել ինտեգրված տարածքային և հողօգտագործման պլանավորման հանձնաժողով՝ հետևյալ կազմով՝
    ՏԻՄ-ի ներկայացուցիչներ՝
    Ռոբերտ Օհանյան, Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, հեռ. 091771291, էլ. հասցե orob1968@mail.ru,
    Կարեն Մխիթարյան, Ճամբարակի համայնքապետարանի քաղաքաշինության և գյուղատնտեսության բաժնի պետ, 099770699,
    Միշա Առաքելյան, Դրախտիկ բնակավայրի վարչական ղեկավար, 094784406,
    Ժիրայր Դանիելյան, Գետիկ բնակավայրի վարչական ղեկավարի օգնական:
    Ֆերմերային ասոցիացիաներ՝
    Շաքար Դանիելյան, 093108561,
    Անդրանիկ Մնացականյան 093807709,
    Բաբկեն Ղանադյան 094474140,
    Ջրօգտագործողների միություններ՝
    Գուրգեն Բալյան, Ճամբարակ համայնքի գյուղ սպասարկման ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ, 093099311, gurgenbalyan67@mail.ru
    Տեղական ՀԿ-ներ՝
    Աղավնի Դանիելյան, Դիակոնիա ԲՀԿ-ի ներկայացուցիչ, 093388189:
    Կանանց խմբերի ներկայացուցիչներ՝
    Արմինե Կիրակոսյան, Հայկական կարմիր խաչի ընկերության Ճամբարակի համակարգող, 094490029,
    Նորա Թարխանյան, Դրախտիկ բանակավայրի կանանց խմբի ներկայացուցիչ 094418048:
  2. Սույն որոշման 1-ին կետով ստեղծված հանձնաժողովին՝ համագործակցել դրամաշնորհային ծրագրի իրականացնողների հետ:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner