Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Տիգրան Ռաֆիկի Մազմանյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Տիգրան Ռաֆիկի Մազմանյանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, համայնք Ճամբարակ, Չիլինգարյան 40 հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի 05-002-0109-0028 կադաստրային ծածկագրով 0.257 հա տնամերձը, 05-002-0026-0004 կադաստրային ծածկագրով 0.0829 հա այլ հողերը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 11413 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2025 թվականի հոկտեմբերի 16-ին ժամը 09:30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Տիգրան Մազմանյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|