Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 3-րդ, 10-րդ, 19-րդ և 22-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ հոդվածով և ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Անտառամեջ բնակավայրում «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 05-012-0003-0021 կադաստրային ծածկագրով 0.01 հա բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասի նպատակային նշանակությունը փոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ նշանակության օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունը փոխել կապի:
- Առաջարկել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ սույն որոշումը ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի միջոցով ներկայացնելու ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|