Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Ահարոն Ռուբենի Մարտիրոսյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Ահարոն Ռուբենի Մարտիրոսյանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, համայնք Ճամբարակ, Արամ Խաչատրյանի 28 հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի 05-002-0213-0022 կադաստրային ծածկագրով 0.5699 հա անջրդի վարելահողը, 05-002-0224-0009 կադաստրային ծածկագրով 0.2071 հա անջրդի վարելահողը, 05-002-0223-0285 կադաստրային ծածկագրով 0.167 հա անջրդի վարելահողը, 05-002-0285-0312 կադաստրային ծածկագրով 0.0626 հա անջրդի վարելահողը, 05-002-0223-0081 կադաստրային ծածկագրով 0.5733 հա խոտհարքը, 05-002-0202-0031 կադաստրային ծածկագրով 0.1471 հա խոտհարքը, 05-002-0005-0003 կադաստրային ծածկագրով 0.1804 հա տնամերձը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդամենը՝ 10709 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2025 թվականի հոկտեմբերի 16-ին ժամը 11:00-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Ահարոն Մարտիրոսյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|