Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ կետի դրույթներով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 26․03․2024 թվականին հաստատված միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, Սուլիկո Շուշանյանին սեփականության իրավունքով պատկանող 05-074-0009-0010 կադաստրային ծածկագրով 0․15 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը համապատասխանեցնել միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերին՝ որպես բնակավայրի այլ հող։
- Բնակավայրի այլ հողի նշանակություը փոխել որպես բնակավայրի բնակելի կառուցապատման, իսկ շինության նշանակությունը փոխել տնտեսական շինության և կատարել պետական գրանցում:
- Նշված փոփոխությունը արտացոլել ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և հողային հաշվեկշռում։
- Ոուժը կորցրած ճանաչել Ճամբարակ համայնքի ղեկավարի 17․11․2025 թվականի N 876-Ա գրությունը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|