|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 ապրիլի 2019 թվականի N 26 |
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» 38 հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետի պահանջները և ղեկավարվելով ՀՀ «Հողի հարկի մասին» օրենքի 10-րդ հոդվածի (10-րդ հոդվածը լրաց. 05.04.00 ՀՕ-50, 30.04.08 ՀՕ-55-Ն, 08.12.11 ՀՕ-353-Ն, 27.02.12 ՀՕ-29-Ն, 21.03.12 ՀՕ-95-Ն) 11-րդ կետի պահնջներով`
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝
-
Հաշվի առնելով Գետիկ վարչական շրջանի բնակիչ Սլավիկ Վերդյանի դիմումը այն մասին, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող հողերի վրա 2008 թվականից մինչև 25.03.2019 թվականը կուտակվել է 129186 (հարյուր քսանինը հազար հարյուր ութանասունվեց) դրամ պարտք, որից 77480 (յոթանասունյոթ հազար չորս հարյուր ութանասուն) դրամը մայր գումարն է , իսկ 51706-ը (հիսունմեկ հազար յոթ հարյուր վեց)՝տույժը: Նա մուծել է մայր գումարը և սոցիալապես անապահով վիճակից ելնելով` խնդրում է օրենքի սահմանում արտոնել 51706-ը (հիսունմեկ հազար յոթ հարյուր վեց) տույժը:Սահմանված կարգով դուրս գրել պարտքը:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Կողմ -6 ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԲԱԲԱՅԱՆ ՎԱԽԹԱՆԳ ԴՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|