Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 69-րդ հոդվածի 3-րդ մասով և Ճամբարակ համայնքի ավագանու 18.09.2025թ. N 61-Ա որոշումով․
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող /վկայական՝ 14082014-05-0007/ Գ․Նժդեհի փող. թիվ 128/1 հասցեում գտնվող 05-002-0104-0044 կադաստրային ծածկագրով 0.00585 հա մակերեսով բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը իր շինությունով /առևտրի սրահ/ ուղղակի վաճառքով օտարել Մարինե Պետրոսյանին:
- Քաղաքացի Մարինե Պետրոսյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե 900185061034 հաշվեհամարին որպես հողի արժեք վճարել 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր շինության /առևտրի սրահ/ համար համայնքի վարչական բյուջե 900185061232 հաշվեհամարին վճարել 392000 /երեք հարյուր ինսուներկու հազար/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|