Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, ՀՀ «Հարկային օրենսգրքի» 245-րդ հոդվածի 2-րդ մասով.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է՝
- Հաշվի առնելով Ճամբարակ համայնքի Մարտունի բնակավայրի բնակիչ Հակոբ Հովհաննիսյանի դիմումն այն մասին, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող BMW X5 մակնիշի ավտոմեքենայի վրա 2019-2022 թվականներին կուտակվել են պարտքեր, որոնց մայր գումարը՝ 558.000 /հինգ հարյուր հիսունութ հազար/ ՀՀ դրամը վճարել է և հաշվի առնելով նրա սոցիալապես անապահով վիճակը՝ օրենքի սահմանում արտոնել 110.776 /մեկ հարյուր տաս հազար յոթ հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ տույժը:
- Սահմանված կարգով դուրս գրել պարտքը:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|