Այսօր: Երեքշաբթի, 7 Ապրիլի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 165
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 435-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 ապրիլի 2026 թվականի N 435-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ճամբարակ համայնքի ղեկավար Վ. Ադամյանս քննելով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում «Ծովինար-Էդգար» ՍՊԸ-ի կողմից թվով 4 հատ քարե երկհարկանի շինություններ  ինքնակամ կառուցելու փաստի առթիվ հարուցված վարչական վարույթի նյութերը․

 

Պա ր զ ե ց ի՝

1.«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից Ճամբարակի համայնքապետարան 05012026թ ստացվել է գրություն այն մասին, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ՊՈԱԿ-ի կանոնադրական գործառույթների իրականացման ընթացքում Ճամբարակ համայնքի վարչական սահմաններում՝ («Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում)հայտնաբերել են իրավախախման դեպք։ Մասնավորապես ներկայացված զեկուցագրի համաձայն «Ծովինար-Էդգար» ՍՊԸ-ի (տնօրեն՝ Համլետ Թովմասյան) կողմից թիվ 10 պայմանագրով վարձակալած հողամասում, Սևան-Ճամբարակ ճանապարհահատվածում, առկա է թվով 4 հատ քարե երկհարկանի շինություններ։
2«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից Ճամբարակի համայնքապետարան 16022026թ ստացվել է լրացուցիչ գրություն այն մասին, որ «Ծովինար-Էդգար» ՍՊԸ-ի (տնօրեն՝ Համլետ Թովմասյան) միջև 2005 թվականի հունվարի 10-ին ստորագրվել է հողամասի վարձակալության թիվ 10 պայմանագիրը, սակայն պայմանագրից ծագող իրավունքը պետական գրանցում չի ստացել։
Փաստի առթիվ 11032026թՃամբարակի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է թիվ 267-Ա վարչական վարույթը։
Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2026թ ապրիլի 6-ին ժամը 1200-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է «Ծովինար-Էդգար» ՍՊԸ-ի տնօրեն՝ Համլետ Թովմասյանը։
Համլետ Թովմասյանը չնայած ծանուցված լինելով վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
06
042026թվարչական վարույթի լսումներն իրականացվել են Համլետ Թովմասյանի բացակայությամբ:
Համլետ Թովմասյանը էլեկտրոնային եղանակով ներկայացրել է վարչական վարույթին առնչվող տեղեկություններ, մասնավորապես ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի 17022026թթիվ 291-Աորոշմանպատճենը՝«Ծովինար-Էդգար» ՍՊԸ-ի տնօրեն՝ Համլետ Թովմասյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին, հողատարածքի վարձակալության պայմանագրի, սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճեները։
Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի 17022026թթիվ 291-Աորոշման Համլետ Թովմասյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերով պարզվել է, որ  ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության կողմից 18012026թ կազմված 04022616 արձանագրության համաձայն՝ «ԾՈՎԻՆԱՐ-ԷԴԳԱՐ» ՍՊԸ-ի տնօրեն Համլետ Թովմասյանի կողմից ինքնակամ կառուցվել է 4 հատ քարից երկհարկանի շինություն, իսկ զբաղեցրած հողատարածքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում չի իրականացվել։
Փաստով՝ քաղաքացի Համլետ Թովմասյանը հրավիրվել է Սևանի համայնքապետարան։ Նրա փոխարեն համայնքապետարան է ներկայացել նրա որդին՝ լիազոր անձ Ֆուրման Թովմասյանը։ Նա ներկայացրել է պարզաբանում, որ արձանագության մեջ նշված շինությունները օրինական հիմունքներով են կառուցված, որը հիմնավորվում է 2003 թվականի փետրվարին տրված իրավունքների պետական գրանցման վկայականով /վկայական՝ 1000198, տրված՝ 17022003թ/։ Պետական գրանցման վկայականի հողամասի տվյալներ բաժնում փաստված է, որ 35815հա հողամասի նկատմամբ իրականացվել է վարձակալության իրավունքի պետական գրանցում։ Համայնքապետարան է ներկայացվել նաև 2005 թվականի հունվարի 10-ին Ծովագյուղի գյուղապետարանի հետ կնքված հողի վարձակալութայն պայմանագիրը։ Ենթադրվում է, որ պայմանագրի կնքման համար հիմք է հանդիսացել 2001 թվականի մայիսի 2-ին ընդունված ՀՀ Հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի պահանջները՝ այն է նախկին հողային օրենսգրքով մշտական և ժամանակավոր օգտագործման իրավունք ունեցող անձինք այդ հողամասերի նկատմամբ ձեռք են բերում վարձակալության իրավունք տվյալ հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասարեցված վարձավճարով։ Դա հիմնավորվում է 11022003թ N 06-22-07 Հայաստանի ազգային արխիվի Սևանի տարածքային ներկայացուցչության տեղեկանքով, որ Սևանի շրջխորհուրդի գործկոմը 1967 թվականի մայիսի 16-ի թիվ 10 նիստով որոշել է «Արևիկ» պիոներական ճամբարից դեպի հարավ ընկած 40 հա հողատարածությունը տրամադրել Երևանի ռետինատեխնիկական գործարանին 400 տեղանոց պիոներ ճամբարի շինարարութայն համար։ Հաշվի առնելով վերը շարադրվածը, ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, որոշում է կայցավել՝ «ԾՈՎԻՆԱՐ-ԷԴԳԱՐ»ՍՊԸ-իտնօրենՀամլետԹովմասյանինկատմամբհարուցվածվարչականվարույթըկարճելուիրավախախտման դեպքի բացակայութայն հիմքով։
Նշված որոշումը չի բողոքարկվել և դարձել է անբողոքարկելի։
«Վարչարարությանհիմունքներիևվարչականվարույթիմասին» ՀՀ օրենքի13-րդ  հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Անշարժ գույքին վերաբերող հարցերի լուծումը վերապահվում է այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքում գտնվում է տվյալ անշարժ գույքը:
«Ծովինար-Էդգար» ՍՊԸ-ի (տնօրեն՝ Համլետ Թովմասյան) կողմից թիվ 10 պայմանագրով վարձակալած հողամասում, Սևան-Ճամբարակ ճանապարհահատվածում առկա է թվով 4 հատ քարե երկհարկանի շինությունները փասացի գտնվում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական տարածքում, որի վերաբերյալ անշարժ գույքի հետ կապված հարցերի լուծումը վերապահված է տվյալ վարչական մարմնի (Սևան համայնքի) իրավասությանը, որն էլ փաստացի իրականացվել է։  
«Վարչարարությանհիմունքներիևվարչականվարույթիմասին» ՀՀ օրենքի 50-րդ  հոդվածի 2-րդ մասի բ) կետի համաձայն՝ Վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե` օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը:
Տվյալ դեպքում առկա է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական տարածքում գտնվող «ԾՈՎԻՆԱՐ-ԷԴԳԱՐ» ՍՊԸ-ի վարձակալած տարածքում կառուցված նույն թվով 4 հատ քարից երկհարկանի շինությունների վերաբերյալ վարչական վարույթը կարճելու մասին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի անբողոքարկելի դարձած 17022026թթիվ 291-Աորոշումը (վարչական ակտը), այսինքն իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով և 50-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետով.

Ո Ր Ո Շ Ե Ց Ի՝

 

 

  1. «ԾՈՎԻՆԱՐ-ԷԴԳԱՐ» ՍՊԸ-ի տնօրեն Համլետ Թովմասյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել՝ օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը վերանալու հիմքով:
  2. Սույն որոշման մեկ օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել «ԾՈՎԻՆԱՐ-ԷԴԳԱՐ» ՍՊԸ-ի տնօրեն Համլետ Թովմասյանին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման պահից:
  4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ճամբարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 5

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner