Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանասական ներդրումները կատարելու պայմանով 2025թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է`
- Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել մասնակցելու «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Գետիկ բնակավայրի արտաքին ջրագծի և ջրընդունիչների վերակառուցում» և « ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքում ՕԿՋ-ի և ՕԿՋ-ին կից ոռոգման համակարգի կառուցում» ծրագրին:
- Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Գետիկ բնակավայրի արտաքին ջրագծի և ջրընդունիչների վերակառուցում» և « ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքում ՕԿՋ-ի և ՕԿՋ-ին կից ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի ֆինանսական հայտը:
- Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2025 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրումներ կատարելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
|