Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և ՀՀ կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու կամ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման և հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում գտնվող, «ՇԻՆՏԵԽՆԻԿԱ» ՍՊԸ-ին պատկանող 05-074-0114-0009 կադաստրային ծածկագրով Շողակաթ 19-րդ փողոց 4 հասցեում գտնվող անշարժ գույքը բաժանել միավորի և հասցեավորել որպես Ճամբարակ համայնք, Շողակաթ բնակավայր, 16-րդ փողոց, 17/3 հողամաս (1․70495 հա) և Շողակաթ բնակավայր, 16-րդ փողոց, 17/4 հողամաս (0․29505 հա)։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|