Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանու 24․10․2024 թվականի N 105-Ա որոշումը և աճուրդային հանձնաժողով ստեղծելու մասին համայնքի ղեկավարի 14․03.2025 թվականի N 28 կարգադրությունը.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ`
- Համաձայն աճուրդային հանձնաժողովի N 13, 14 արձանագրությունների՝ Ճամբարակ համայնք, Թթուջուր բնակավայր, 1-ին փողոց, 52/4 հասցեում գտնվող 05-037-0027-0011 կադաստրային ծածկագրով 0.07156 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Մարյամ Մխիթարյանին և կնքել առ ու վաճառքի պայմանագիր: Սակարկության արդյունքում ձևակերպված վաճառքի գինը կազմում է 216․000 ՀՀ դրամ:
- Նշված գումարը վճարել Ճամբարակ համայնքի բյուջե՝ 900185061034 հաշվեհամարին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|