Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանու 24․10․2024 թվականի N 105-Ա որոշումը և աճուրդային հանձնաժողով ստեղծելու մասին համայնքի ղեկավարի 13․11.2024 թվականի N 176 կարգադրությունը.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ`
- Համաձայն աճուրդային հանձնաժողովի N 59, 60 արձանագրությունների՝ Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 11-րդ փողոց, 1/3 հասցեում գտնվող 05-074-0011-0032 կադաստրային ծածկագրով 0.0035 հա բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասի աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Սուսաննա Ղուլյանին և կնքել առ ու վաճառքի պայմանագիր: Սակարկության արդյունքում ձևակերպված վաճառքի գինը կազմում է 42․000 ՀՀ դրամ:
- Նշված գումարը վճարել Ճամբարակ համայնքի բյուջե՝ 900185065134 հաշվեհամարին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|