Ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 09.11.2026թ. թիվ 1456-Ա որոշումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող 0,004104 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 15.6 քմ ներքին և 23.3 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկուղը, 26․86 քմ ներքին և 31․54 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի 1-ին հարկը, 8․75 քմ մակերեսով բաց պատշգամբը և 9․5 քմ մակերեսով բաց պատշգամբը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Սաթենիկ Մկրտչյանին:
- Քաղաքացի Սաթենիկ Մկրտչյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի արժեք վճարել 13850 /տասներեք հազար ութ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, իսկ շինության /ավտոտնակ/ համար համայնքի վարչական բյուջե` 900185061232 հաշվեհամարին վճարել 54400 /հիսունչորս հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|