Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 29.01.2024թ. թիվ 109-Ա որոշումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Տ․ Մեծի փող. 4/13 հասցեում գտնվող 0,0043 հա բնակավայրի հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 18.87 քմ ներքին և 20.74 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 17․30 քմ ներքին և 22․22 քմ արտաքին մակերեսով խորդանոցը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Թելլի Հարությունի Դալլաքյանին:
- Քաղաքացի Թելլի Դալլաքյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 14500 /տասնչորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, իսկ շինության /ավտոտնակ, խորդանոց/ համար համայնքի վարչական բյուջե` 900185061232 հաշվեհամարին վճարել 32000 /երեսուներկու հազար/ ՀՀ դրամ:
- Որոշման ընդունման օրվանից 30 օրվա ընթացքում սահմանված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|