Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Աշոտ Ղարայանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ ՝
- Քաղաքացի Աշոտ Յուրիկի Ղարայանի /հաշվառված` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, Դպրաբակ բնակավայր, 1-ին փ., 12-րդ տուն հասցեում/ կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական թիվ 1221950 վկայականի համաձայն համապատասխանաբար 3.3 հա խոտհարքի,թիվ թիվ 1221949, 1221948 վկայականների համաձայն համապատասխանաբար 0,27 հա, 0,37 հա վարելահողերի, 1221947 վկայականի համաձայն համապատասխանաբար 0,262 հա տնամերձի համար ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 179319 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2024 թվականի հոկտեմբերի 28-ին ժամը 10։45-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Աշոտ Ղարայանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|