Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման և հիմք ընդունելով կառուցապատողի կողմից տրված 03․10․2025 թ. ՃՀԱ/102/33355-25 դիմում-հայտը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ`
- Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Ազատամարտիկների փողոց, 24 հասցեում գտնվող, Արմեն Սևանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում փայտյա հավաքովի տաղավարների կառուցման աշխատանքների կատարման նպատակով Արմեն Սևանյանին տրամադրել նախագծման թույլտվություն:
- Կազմված նախագծային փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|