Ղեկավարվելով 27.04.2010 թվականի N50-Ն «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, 26.12.2002 թվականի N510-Ն ՀՀ օրենքով և «Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Ս.Չիլինգարյանի փող.տուն 16 հասցեում գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար հատկացված 0.12հա հողամասին կից 0.00828 հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝ՃԱՄ
- Եվգենյա Տոլմոսովային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թ. թիվ 50-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
- Եվգենյա Վասիլյեվնա Տոլմոսովային՝ ծնված 03.05.1955թ. սեփականության իրավունքով հատկացվել է 0.12 հա տնամերձ հողամաս,սակայն փաստացի օգտագործվում է 0.12828հա: Հողամասի վրա 1965 թվականին կառուցված 61.77քմ ներքին մակերեսով և 89.34քմ արտաքին մակերեսով նկուղային հարկը,94.83քմ ներքին և 122.84քմ արտաքին մակերեսով բնակելի տունը,1970թվականին կառուցված 14.64քմ մակերեսով աստիճանահարթակը,4.31քմ մակերեսով պատշգամբը,28.83քմ ներքին և 38.02քմ արտաքին մակերեսով 1965 թվականին կառուցված անասնագոմը,5.58քմ մակերեսով 1970թ.կառուցված ծածկը,5.12քմ մակերեսով 2018թ.կառուցված ծակը և 1965թվականին կառուցված 10.60քմ ներքին և 14.49քմ արտաքին մակերեսով հավարանը,որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ճանաչել Եվգենյա Տոլմոսովայի սեփական գույք:
- Եվգենյա Տոլմոսովայի կողից 2017-ից 2019թվականներին կառուցված 19.53քմ ներքին և 22.97քմ արտաքին մակերեսով ավտոտնակը.,8.86քմ ներքին և 10.63քմ արտաքին մակերեսով անասնագոմը,40.09քմ ընդհանուր մակերեսով քանակով 3 հատ ծածկերը թողնել որպես ինքնակամ շինություններ:
- Համայնքի կողմից Եվգենյա Տոլմոսովային սեփականության իրավունքով հատկացված 0.12828հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին և 26.12.2002 թվականի ՀՀ ՀՕ 510-Ն փաստացի տիրապետման իրավունքով ճանաչել Եվգենյա Տոլմոսովայի սեփականություն:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|