Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Արայիկ Վահանի Առուստամյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Արայիկ Վահանի Առուստամյանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, համայնք Ճամբարակ, Տ․ Մեծի փողոց, 3 շենք, 4 բնակարան հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի 05-002-0254-0028 կադաստրային ծածկագրով 10.849 հա անջրդի վարելահողը, 05-002-0295-0033 կադաստրային ծածկագրով 0.518 հա խոտհարքը, 05-002-0075-0006 կադաստրային ծածկագրով 0.084 հա տնամերձը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 40638 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի մարտի 10-ին ժամը 14:30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Արայիկ Առուստամյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|