Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1-րդ հոդվածի պահանջներով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը` համաձայն հավելվածի 1-ի:
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի վարչական և ֆոնդային մասերի եկամուտները` ըստ ձևավորման աղբյուրների` համաձայն հավելված 2-ի:
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի պակասուրդի /դեֆիցիտի/ ֆինանսավորումը` ըստ աղբյուրների` համաձայն հավելված 3-ի:
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման բաժինների, խմբերի, դասերի և տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն հավելված 4-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|