Ավագանու անդամ
|
|
Ծննդյան ամսաթիվ | 11/04/1984 |
Հասցե | ՀԱՅԱՍՏԱՆ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ |
Կրթություն | Բարձրագույն |
Պաշտոն | ՀԱՄԱԿԱՐԳՈՂ |
Աշխատավայր | ՀԱՄԱԼԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՄԲԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆ |
Կուսակցություն | Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) |
Հեռախոս(ներ) | 094037370 |
Լիազորությունների վաղաժամ դադարեցում 31/05/2022 | |
Վախթանգ Սևանի Բաբայան, ծնվել է 1984 թվականի ապրիլի 11-ին Կրասնոսելսկի շրջանի Ներքին Ճամբարակ գյուղում: 2001-2006 թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության և աշխարհագրության ֆակուլտետի պատմության և իրավագիտության բաժինը՝ պատմություն, լրացուցիչ իրավագիտություն մասնագիտությամբ: 2006թ. սեպտեմբերից մինչև 2013թ. դեկտեմբեր աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղի միջնակարգ դպրոցում որպես պատմության և իրավագիտության ուսուցիչ: 2012թ. մայիսի 7-ից մինչև օրս աշխատում է ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Ճամբարակի տարածքային բաժնում որպես բաժնի պետ: 2015-2016թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, իրավունքի և սոցոլոգիայի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնում որպես հայցորդ: 2018թ. մարտից հանդիսանում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի հայցորդ՝ ՀՀ Սահմանադրական իրավունք մասնագիտությամբ: 2013-2014թթ. սոցիալական պաշտպանության ոլորտում անբասիր և արդյունավետ գործունեության համար ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամաններով պարգևատրվել է շնորհակալագրով: Մասնակցել է միջազգաին և տեղական կազմակերպությունների կողմից կազմակերպված բազմաթիվ դասընթացների և սեմինարների: 2004թ. հունվարից ՀՀԿ անդամ է: 2017թ. նոյեմբերի 10-ին Ճամբարակ խոշորացված համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ընտրվել է համայնքի ավագանու անդամ: Ամուսնացած է, ունի երկու որդի: |
- Կողմ (256)
- Դեմ (0)
- Ձեռնպահ (0)
- Չի քվեարկել (0)
- Բացակայել է (22)