Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի դրույթներով,հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 17.09.2009 թվականի N 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները և քաղաքացու դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Զեփիուր Մանուլի Չափարյանին սեփականության իրավունքով պատկանող 05-037-0203-0003 կադաստրային ծածկագրով, 3.378 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի գործառնական նշանակությունը փոխել բազմամյա տնկարկների՝ հնդավոր տեսակի ինտենսիվ պտղատու այգի հիմնելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: