Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և հիմք ընդունելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տրված 17․06.2025 թ. ՀՆ/3716-25 դիմում-հայտը․
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Արտանիշ բնակավայրի 7-րդ փողոց, 38 վարչական շենք հասցեում գտնվող, Ճամբարակի համայնքապետարանին պատկանող տարածքի 0,4կՎ էլեկտրամատակարարման աշխատանքների կատարման նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տրամադրել շինարարության թույլտվություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ որոշման ընդունման օրվան հաջորդող օրվանից:
|