Ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 62-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող 05-002-0102-0053 կադաստրային ծածկագրով 0,00246 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Նորիկ Այունցին, քանի որ նշված հողամասի վրա կառուցված է Նորիկ Այունցին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակը։
- Քաղաքացի Նորիկ Այունցը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 8300 /ութ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|