Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 18.05.2006թ.N912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակի ավագանու 12.09.2024թ.թիվ 93-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող Տ․Մեծի փող, 4/6 հասցեում գտնվող 05-002-0079-0074 կադաստրային ծածկագրով 0.00303 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 30.3քմ արտաքին մակերեսով ավտոտնակը վաճառել քաղաքացի Նունե Չիլինգարյանին:
- Քաղաքացի Նունե Չիլինգարյանը Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե՝ 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել է 11000 /տասնմեկ հազար/ ՀՀ դրամ, իսկ շինության համար վարչական բյուջե՝ 900185061232 հաշվեհամարին վճարել է 23000 /քսաներեք հազար/ ՀՀ դրամ:
- Որոշման ընդունման օրվանից 30 օրվա ընթացքում սահմանված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|