Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. N2387-Ն որոշմամբ, 18.05.2006թ. N 912-Ն որոշման 3-րդ և 33-րդ կետերով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Գայանե Դամրչյանի դիմումը՝ Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում գտնվող 05-074-0002-0021 կադաստրային ծածկագրով համայնքին պատկանող հողատարածքում իր կողմից ինքնակամ կառուցված շինությունը/բնակելի տուն/օրինականացնելու մասին.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ`
- Ճամբարակ համայնքի բնակիչ Գայանե Դամրչյանի կողմից համայնքային սեփականություն բնակավայրի բնակելի կառուցապատման 0.09006 հա հողատարածքի վրա /2026FEMWPS/ ինքնակամ կառուցված 117.26 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը,15․3 քմ մակերեսով ծածկը,7․71 քմ մակերեսով բաց պատշգամբը,2․73 քմ մակերեսով աստիճանահարթակը,14․64 քմ արտաքին մակերեսով նկուղը,7․71 քմ մակերեսով բաց պատշգամբը և 55․34 քմ արտաքին մակերեսով ձեղնահարկը ճանաչել օրինական համայնքային սեփականություն՝ հետագայում իրեն օտարման կարգով տրամադրելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է պետական գրանցման:
|