Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 3-րդ, 10-րդ, 19-րդ և 22-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ հոդվածով և ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Կալավան բնակավայրում «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 05-053-0016-0008 կադաստրային ծածկագրով 0․01758 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոխել՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ նշանակության օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունը փոխել՝ կապի:
- Առաջարկել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ սույն որոշումը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի միջոցով ներկայացնելու ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|