Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 13.07.2026թ. թիվ 820-Ա որոշումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Շողակաթ բնակավայրիի 3-րդ փողոց, թիվ 6/1 հասցեում գտնվող 0,01823 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 40.62 քմ ներքին և 53.06 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը և 5․44 քմ մակերեսով ծածկը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Վարուժան Այունցին:
- Քաղաքացի Վարուժան Այունցը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի արժեք վճարել 144400 /մեկ հարյուր քառասունչորս հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, իսկ շինության /տնտեսական/ համար համայնքի վարչական բյուջե` 900185061232 հաշվեհամարին վճարել 120300 /մեկ հարյուր քսան հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|