|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 նոյեմբերի 2026 թվականի N 1505-Ա |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏԵՂԱԴԻՐՔԸ, ԳԾԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով և հաշվի առնելով, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել և հաստատել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի կողմից տրված Հրայր Էդիկի Առաքելյանին պատկանող /վկայական՝ 2140433, տրված՝ 06.06.2007թ./ Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 05-074-0122-0018 կադաստրային ծակագրով հատուկ պահպանվող անշարժ գույքի տեղադիրքը, գծային և երկրաչափական չափերը, ինչպես նաև հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Ուղղել և հաստատել Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում գտնվող 05-074-0122-0018 կադաստրային ծածկագրով, Հրայր Էդիկի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող /վկայական՝ 2140433/ անշարժ գույքի տեղադիրքը, գծային չափերն ու երկրաչափական պատկերը:
- Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ Հրայր Առաքելյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հոջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|