Այսօր: Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



24 հունիսի 2026 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 26-րդ կետով և հիմք ընդունելով «Ճամբարակի Առողջության Կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տրված դիմումը, Ճամբարակ քաղաքի Տ. Մեծի փողոց 17 հասցեում գտնվող ԱԿ սեփականություն /վկայական՝ 28032025-05-0015/ հանդիսացող հիվանդանոցի մասնաշենքում կատարված ներքին ձևափոխման աշխատանքներն օրինականացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ տարածքի կրող և հիմնական կոնստրուկցիաները չեն փոփոխվել ինչպես նաև շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ    ԵՄ՝

  1. Ըստ սեփականության վկայականի Ճամբարակ քաղաքի Տ. Մեծի փողոց 17 հասցեում գտնվող հիվանդանոցի մասնաշենքի 05-002-0073-0061 կադաստրային ծածկագրով գտնվող «Ճամբարակի Առողջության Կենտրոն» ՓԲԸ-ի կողմից կատարված ներքին ձևափոխման աշխատանքները՝ /6 հատ ներքին դռների և 9 հատ պատուհանների տեղադրում/ ճանաչել օրինական, համայնքի բյուջեի 900185061158 հաշվեհամարին ինքնակամ կատարված աշխատանքների օրինականացման համար վճարելով 39000 /երեսունինը հազար/ ՀՀ դրամ, որից յուրաքանչյուր ձևափոխված դռան համար 2000 դրամ /6 դուռ/ և յուրաքանչյուր տեղադրված պատուհանի համար 3000 դրամ /9 պատուհան/:
  2. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  3. Սույն որոշման ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրականացնելու օրվան հաջորդող օրվանից: 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner