Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով և հաշվի առնելով, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել Ռուբեն Բալյանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 15-րդ փող., թիվ 32 հասցեում 05-074-0021-0015 կադաստրային ծածկագրով բնակավայրի հասարակական կառուցապատման նշանակության հողամասի սահմանների գծային չափերը պահպանելով 0․32 հա մակերեսը,հիմք ընդունել որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 15-րդ փող, թիվ 32 հասցեում գտնվող բնակավայրի հասարակական կառուցապատման նշանակության հողատարածքի սահմանների, գծային չափերի փոփոխությունը ճանաչել օրինական:
- Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
|