Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Համայնքի սեփականություն հանդիսացող, Ջիլ բնակավայրի 1-ին փողոց, 73 հասցեում գտնվող 05-077-0046-0007 կադաստրային ծածկագրով հասարակական կառուցապատման նպատակային նշանակությամբ 0.908474 հա հողամասը նվիրաբերության կարգով հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ մոդուլային դպրոց կառուցելու նպատակով:
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության հետ կնքել վերը նշված հասցեի անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիր:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|