|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 մարտի 2020 թվականի N 32 |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ |
Խոշորացված Ճամբարակ համայնքը չունի տարածքները ներառող տարածքային հատակագծման նախագիծ և գոտեավորման նախագծեր, ինչի հետևանքով հստակ կարգավորված չեն բնակավայրերի և դրանց սահմաններից դուրս գտնվող կառուցապատման հողերի նպատակային նշանակությունները, հողերի օգտագործման ռեժիմները, պարտադիր պահանջները, սահմանափակումները կառուցապատման հերթականությունը հողօգտագործման և կառուցապատման թույլատրելի օգտագործման ձևերը, առկա քաղաքաշինական իրավիճակների կանոնակարգման և հեռանկարային կառուցապատման չափորոշիչները: Ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Ճամբարակ համայնքի ղեկավարի 25.02.2020 թվականի N66 որոշմամբ, ՀՀ կառավարության 2018թ․ սեպտեմբերի 6-ի N1030L որոշման և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-ն որոշման պահանջներով.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝
- Հավանություն տալ Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջարկությանը թվով 10 բնակավայրերի՝ Ճամբարակ համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի տեխնիկական առաջադրանքին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Կողմ -6 ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԴՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|