Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով և 4-րդ մասի 1-ին կետով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում գտնվող, 05-074-0117-0041 կադաստրային ծածկագրով 7.32674 հա էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկների՝ էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը օտարել աճուրդ-վաճառքի կարգով:
- Հողամասի համար մեկնարկային գին սահմանել 58.028.000,0 ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|