Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 207
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 օգոստոսի 2024 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ճամբարակ համայնքի ղեկավար Վ.Ադամյանս քննելով Արտակ Առաքելյանի կողմից վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ 02․05․2024թ. արձանագրությունը և կից նյութերը՝

պ ա ր զ ե ց ի ՝

07.06.2024թ. «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարողից գրություն է ստացվել այն մասին, որ Արտակ Հարությունի Առաքելյանը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում` «Արտանիշի» արգելոցում պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա առանց հողօգտագործման իրավունք ունենալու, առանց թույլտվության տեղադրել է թվով 1 հատ շարժական 9x6 մետր չափերի տնակ և իրականացրել կիսակառույց 9x6 մետր չափերի շինարարություն։
Կից ուղարկվել է ապօրինի շինարարություն իրականացնելու մասին արձանագրության պատճենը:
Այսինքն, Արտակ Հարությունի Առաքելյանը թույլ է տվել զանցանք, որը նախատեսված է «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին>>  ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով.

ո ր ո շ ե ց ի ՝

  1. Արտակ Հարությունի Առաքելյանի կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում` «Արտանիշի» արգելոցում պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա առանց հողօգտագործման իրավունք ունենալու, առանց թույլտվության թվով 1 հատ շարժական 9x6 մետր չափերի տնակ տեղադրելու և կիսակառույց 9x6 մետր չափերի շինարարություն իրականացնելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2024 թվականի օգոստոսի 20-ին ժամը 1200-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, ճամբարակի համայնքապետարանի շենքում: 
  2. Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Արտակ Առաքելյանին:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner