Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության 15․09․2026թ․ թիվ Ե/3/2750-26 գրությունը՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ինքնակամ շինություններ հայտնաբերելու վերաբերյալ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների պահպանումը պարզելու նպատակով․
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում Վարդան Վլադիմիրի Հովհաննիսյանի կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում քարե պարիսպի և քարե հիմքով թվով 1 զրուցարանի ինքնակամ կառուցելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի սեպտեմբերի 25-ին ժամը 12։30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին ծանուցել Վարդան Հովհաննիսյանին:
|