|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 նոյեմբերի 2024 թվականի N 1321-Ա |
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ 05-002-0101-0046 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.00239 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 62-րդ հոդվածի 3-րդ մասով.,«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով,«Տեղական իմքնակառավարման մասին»օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի 24.10.2024թ.N111-Ա ավագանու որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Ճամբարակ համայնքի սեփականությունը համարվող Տ.Մեծի փողոց,7/5 հասցեում գտնվող 05-002-0101-0046 կադաստրային ծածկագրով համայնքի սեփականություն /վկայական N24092024-05-0017/ համարվող բնակավայրի 0.00239 հա հողամասը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Պարույր Հովհաննիսյանի,քանի որ նշված հողամասի վրա կառուցված է Պարույր Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակը:
- Քաղաքացի Պարույր Հովհաննիսյանին պարտադրել Ճամբարակ համայնքային ֆոնդային բյուջե 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 5 050/հինգ հազար հիսուն/ՀՀ դրամ:
- Որոշման ընդունման օրվանից սահմանված վճարը տասնօրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|