Այսօր: Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 փետրվարի 2026 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ճամբարակ համայնքի ղեկավար Վ. Ադամյանս, քննելով Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 12-րդ փողոց, թիվ 19/2 հասցեում առկա ինքնակամ կառույցի վերաբերյալ հարուցված վարչական վարույթի նյութերը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 2-րդ մասի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 9-րդ հոդվածի 2-րդ մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ, 38-րդ, 58-րդ և 60-րդ հոդվածների, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ. 912-Ն որոշման 2-րդ կետի, ՀՀ կառավարության 30.05.2002թ. թիվ 927-Ն որոշման հավելված 1-ի  2-4 կետերի, ՀՀ կառավարության 18 դեկտեմբերի 2008 թվականի N 1563-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի ա. պարբերության, նույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի՝

  1. Ապամոնտաժել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 12-րդ փողոց, թիվ 19/2 հասցեում գտնվող  Եփրեմ Գևորգի Աշոտյանի կողմից ինքնակամ կառուցված` քարե երկայնական և լայնական կրող պատերով, ժապավենային բուտաբետոնից հիմքերով, միաձույլ ե/բետոնե սալե ծածկով, 40 սմ հաստությամբ տուֆ քարի շարվածքով, թիթեղյա ծածկույթե տանիքով, 1-ին հարկի ներքին մակերեսը՝ 86.11 քմ, արտաքին մակերեսը` 117,8 քմ.,  բաց պատշգամբ` 6,72 քմ  ինքնակամ շինությունները,  ինչպես նաև ինքնակամ կառուցված 4,72 քմ պարիսպը և անօրինական տիրապետումից ազատել պետական սեփականություն հանդիսացող հողամասը։
  2. Ապամոնտաժումը իրականացնել Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման պահից:
  4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ճամբարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner