Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի 05-002-0113-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0․01 հա մակերեսով բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով օտարել Տաթև Հարությունյանին, ընդլայնման եղանակով՝ հիմք ընդունելով քաղաքացու դիմումը։
- Տաթև Հարությունյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե 900185061034 հաշվեհամարին որպես հողի արժեք վճարել 33600 /երեսուներեք հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|