Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշմամբ, 18.05.2006թ. N 912-Ն որոշման 3-րդ և 33-րդ կետերով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի բնակիչ Գայանե Դամրչյանի դիմումը՝ Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 9-րդ փողոց 22 հասցեում գտնվող 05-074-0002-0052 կադաստրային ծածկագրով 0.07187 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված շինությունները օրինականացնելու մասին.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ`
- Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի բնակիչ Գայանե Դամրչյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի բնակելի նշանակության 0.07187 հա հողատարածքի վրա ինքնակամ /20264G4YTH/ կառուցված 81.89 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 16․1 քմ մակերեսով հարթակը ճանաչել օրինական համայնքային սեփականություն՝ հետագայում իրեն օտարման կարգով տրամադրելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է պետական գրանցման:
|