Ղեկավարվելով ՀՀ «Հարկային օրենսգրքի» 230-րդ հոդվածի 3-րդ կետի և 245-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի (10-րդ հոդվածը լրաց. 05.04.00 ՀՕ-50, 30.04.08 ՀՕ-55-Ն, 08.12.11 ՀՕ-353-Ն, 21.03.12 ՀՕ-95-Ն) 11-րդ կետի պահանջները, ֆիզիկական անձանց կողմից համայնքապետարան ներկայացրած դիմումները և մայր գումարների վճարման անդորրագրերի առկայությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի բնակիչների համար սահմանել հողի հարկի և վարձավճարի արտոնություն՝ համաձայն հավելված 1-ի:
- Ճամբարակ համայնքից երկար տարիներ բացակայող անձանց համար սահմանել աղբահանության վճարի արտոնություն՝ համաձայն հավելված 2-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|