Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ «Հողային օրենսգրքի» 67-րդ և 76-րդ հոդվածներով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Աճուրդ-վաճառքով տրամադրել
1․1 Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքին սեփականության իրավունքով պատկանող՝ ա/ 05-002-0049-0005 կադաստրային ծածկագրով, Գարդմանի փողոց, թիվ 21 հասցեում գտնվող 0․1 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը, որի մեկնարկային գինը կազմում է 400000 /չորս հարյուր հազար /ՀՀ դրամ։ բ/ 05-002-0079-0103 կադաստրային ծածկագրով, Տ․ Մեծի փողոց, թիվ 4/4 հասցեում գտնվող 0․0045 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը, որի մեկնարկային գինը կազմում է 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ։ գ/ 05-002-0079-0104 կադաստրային ծածկագրով 0․0045 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը, որի մեկնարկային գինը կազմում է 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ։ դ/ 05-002-0079-0105 կադաստրային ծածկագրով 0․0045 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը, որի մեկնարկային գինը կազմում է 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ։ ե/ 05-002-0079-0106 կադաստրային ծածկագրով 0․0045 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը, որի մեկնարկային գինը կազմում է 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ։
- Վարձակալության իրավունքով տրամադրել՝
2․1 Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ ա/05-032-0209-0025 կադաստրային ծածկագրից առանձնացված 5․0 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը կազմում է՝ 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ։
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|