|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 նոյեմբերի 2022 թվականի N 34-Ա |
ԳՅՈւՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈւ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 31.08.2022 թվականի N213-Ա որոշումը․
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է`
- Թույլատրել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ համայնքի կարիքների համար համայնքի զարգացման ծրագրի և ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում լիզինգային եղանակով ձեռք բերելու Կոմբայն «Claas Dominator 130» գյուղատնտեսական տեխնիկա։
- 2023թ. բյուջեից կատարել կանխավճար լիզինգի առարկայիարժեքի 20%-ի չափով:
- Լիզինգային առարկայի արժեքը կազմում է 51.695.000 (հիսունմեկ միլիոն վեց հարյուր իննսունհինգ հազար) ՀՀ դրամ։
- 2023-2033թթ․ ընթացքում, յուրաքանչյուր տարվա համար համայնքի բյուջեում նախատեսել առնվազն լիզինգի գծով վարձավճարների չափով ծախսային համապատասխան հոդված՝ պահպանելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները։
- Լիզինգային վճարումները նախատեսել յուրաքանչյուր տարի ապրիլից-դեկտեմբեր ամիսներին։
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -13 ԳԱԳՅԱՆ ԱՇՈՏ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՆՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՃԱՂԱՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԻԳԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՇՈՒՇԱՆՅԱՆ ՇԱՀՆՈՒՐ ՋԱՀԱՆԳԻՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎՐԵԺ ՕՀԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|