Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1290-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 30-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 10.10.2023թ. N 2/փ 336 եզրակացությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Հաստատել Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրի գլխավոր հատակագծում հետևյալ փոփոխությունը՝
Կարինե Զազյանին սեփականության իրավունքով պատկանող 05-081-0143-0491 կադաստրային ծածկագրով 0․03882 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը փոխել բնակավայրի բնակելի կառուցապատման:
- Նշված փոփոխություններն արտացոլել Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և հողային հաշվեկշռում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|