|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հուլիսի 2020 թվականի N 82 |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 08.07.2020 թվականի N221 որոշումը․
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է`
- Թույլատրել Ճամբարակ համայնքի ղեկավարին համայնքի կարիքների համար համայնքի զարգացման ծրագրի շրջանակներում լիզինգային եղանակով ձեռք բերել Կոմբայն «Claas Dominator 130» գյուղատնտեսական տեխնիկա։
- Լիզինգային առարկայի արժեքը կազմում է 42,900,000 ՀՀ դրամ
- 2020-2030թթ․ ընթացքում, յուրաաքանչյուր տարվա համար համայնքի բյուջեում նախատեսել առնվազն լիզինգի գծով վարձավճարների չափով ծախսային համապատասխան հոդված՝ պահպանելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները։
- Լիզինգային վճարումները նախատեսել յուրաքանչյուր տարի ապրիլից-դեկտեմբեր ամիսներին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Կողմ -6 ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԴՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|